Ռեփեր Դրեյքը գլխավորել Է կատարողների վարկանիշը վաճառքների ցուցանիշով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել Է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտը, որը նաեւ առաջատարն Է վաճառքների ցուցանիշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ֆոնոգրամաներ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) զեկույցում:
2015 թվականին այս վարկանիշը գլխավորում Էր երգչուհի Ադելը, որն այս տարի նվաճել Է հինգ «Գրեմմի» արձանիկներ: IFPI-ի զեկույցում նա իջել Է չորրորդ տեղը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դեւիդ Բոունին, որը 2016 թվականի հունվարի 10-ին 69 տարեկան հասակում վախճանվել Է Նյու Յորքում: Առաջատարների եռյակը եզրափակում Է Coldplay երաժշտական խումբը:
Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Ջասթին Բիբերը, Twenty One Pilots-ը, Բեյոնսեն, Ռիհաննան, The Weeknd-ը եւ ամերիկացի երգիչ Փրինսը, որը վախճանվել Է 2016 թվականի ապրիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



