Զիդանը խոսել է «Ռեալ»-ն և «Բարսելոնա»-ի հնարավորությունների մասին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնա»-ի` Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շանսերի մասին:
«Բոլորը կարծիք հայտնելու իրավունք ունեն: Հիմա «Բարսելոնա»-ն կհաղթի առաջնությունում, իսկ «Ռեալ»-ը կմնա առանց ոչ մի բանի: Բայց ես գիտեմ, որ դա այդպես չէ: Մենք մտածում ենք միայն «Դեպորտիվո»-ի դեմ առաջիկա խաղի մասին: Ես միայն խնդրում եմ իմ ֆուտբոլիստներին շարունակել անել այն, ինչ մինչ այս անում էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Զիդանը:
«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրից հետո ունեն 75-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



