Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հեքիաթ են պատմում նրանք, ովքեր պնդում են, թե այսօր կա որևէ բաղադրատոմս, որը կբացառի զոհերը

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապրիլի 24-ին զոհ ունեցանք՝ դիպուկահարի կրակոցից։ Սակայն ավելի նյարդայնացնող է ֆեյսբուքյան որոշ արձագանքներին հետևել։ Նամանավանդ՝ Խորհրդարանական ընտրություններում պարտված որոշ ուժերի ներկայացուցիչների պատճառով։ Նյարդայնացնում է, որովհետև սպանված զինվորների գործոնը վեր է ածվում քաղաքական շահարկումների։

Օրինակ՝ մեզ դավաճան ու հող հանձնող եք ասում, բա դուք ի՞նչ եք, եթե ձեր պարադիգմայում զինվոր է զոհվում։ Կամ էլ թե չէ՝ ճիշտ չեք անում, սա պետք է կանխել, բայց դուք սխալ եք անում, սակայն մենք չենք ասի ճիշտ ձևը որն է․․․

Նախորդ ընտրությունների ծրագրային տարբեր դրույթների չվերադառնանք․ առանց այն էլ երկու ամիս դրանց մասին խոսվել ու գրվել է։ Այս և այսօրինակ հռետորաբանության պարագայում կա միավորող մի տրամաբանական խոտան․ տպավորություն է, որ սահմանին զոհ ունենալ-չունենալը միայն Հայաստանից է կախված։ Դե Ադրբեջանն էլ՝ հեչ, երկրորդական գործոն է։

Սիրելի հարգելինե՛ր, նույնիսկ ամենազարգացած, ամենազինված ու ամենալավ ոչ լետալ միջոցներով ապահովված բանակները ռազմաճակատային պայմաններում չեն կարողանում 100 տոկոսով երաշխավորել իրենց անձնակազմի անվտանգությունը։ Դա անգամ ԱՄՆ-ը չի կարողանում անել ու չի կարողանում անել անգամ Աֆղանստանի նման հետամնաց երկրում, որտեղ առերեսվում է հիմնականում պարզ հրազենով զինված պարտիզանների հետ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե մեր բանակը՝ ի տարբերություն նույն ամերիկյանի, ստիպված է առերեսվել տեխնիկա-տեխնոլոգիական, թվային ու առնվազն ոչ լայնամասշտաբ մսաղացի փուլում ոչ պակաս մոտիվացված Ադրբեջանի ԶՈւ-ի հետ։ Այդ ինչպիսի՞ ինֆանտիլ տրամաբանությամբ եք Ադրբեջանում կայացրած նման լոկալ որոշումները պայմանավորում Հայաստանի արած կամ չարած որևէ քայլով։ Այ ախպե՛ր, ադրբեջացի դիրքապահը խրամատում շատ չի նայելու մեր արածներին ու ասածներին, եթե իր օպտիկական նշանոցում հարմար բռանցնի մեր զինվորի ուրվագիծը։ Այդպիսի իրավիճակում գործողությունների հետագա ընթացքը որոշելու է ադրբեջանցի զինվորը ու մաքսիմում՝ նրա հրամանատարությունը, բայց ոչ մենք։

Հեքիաթ են պատմում, կամ էլ կամա, թե ակամա մոլորություններ են տարածում բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե այսօր կա որևէ իրական բաղադրատոմս, որը կբացառի զոհերը։ Դա չի լինելու, քանի դեռ Արցախյան հիմնախնդրը այս կամ այն կերպ իր վերջնական լուծումը չի ստացել։ Ու որքան էլ դա տխուր լինի, բայց նույնքան էլ անխուսափելի է, որ այս վիճակը պերմանենտ է։ Հող տաս՝ այլ բնագծերի վրա են դիպուկահարներով ու այլ միջոցներով մեր զինվորներին սպանելու, հող չտաս՝ այս։ Միջազգային հանրությաը գանգատվես՝ մեկ է սպանելու են, չգանգատվես՝ նույնը։ Պատժիչ գործողություններ անես՝ սպանելու են, չանես՝ ավելի շատ են սպանելու։ Ու այսպես շարունակ․․․

Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ մենք վաղուց ենք անցել անդառնալիության այն կետը, որից այն կողմ այլև անհնար է առանց ռադիկալ բեկման, հասնել խաղաղության ու բացառել զոհերը։ Այնպես որ, համակերպվե՛ք այդ մտքի հետ, մի՛ տրվեք տարատեսակ շահարկումների ու առավել ևս՝ մի՛ դարձեք այդ շահարկումները ստեղծող ու տիրաժավորող։

Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքին