Թուրքիայում Դավութօղլուի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են թուրք-սիրիական սահմանին օդային խախտումներին, Իրաքից և Սիրիայից Թուրքիային սպառնացող ահաբեկչությանը, ինչպես նաև երկրի ներսում տարվող հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:
Նիստին ներկա են եղել փոխվարչապետները, ներքին գործերի և արդարադատության նախարարները, ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ազգային հետախուզական ծառայության ղեկավարը և այլոք:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



