Տաք շոկոլադը օգտակարի և հաճելիի համադրություն
ՖՈՏՈԲազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ քնից առաջ մեկ գավաթ տաք շոկոլադըկարող է կանխել շաքարախտի առաջացումը:
Գիտնականները հետազոտության ընթացքում մկներին կերակրել են շատ յուղոտ սննդամթերքներով, որոնք ճարպակալում և 2-րդ կարգի շաքարախտ են առաջացնում: Մկների այն խումբը, որի ճաշացանկում կակաո են ավելացրել, ավելի քիչ է տուժել: Բացի այդ, նրանց մարմնի զանգվածն ավելի դանդաղ է ավելացել: Հետազոտողները համարում են, որ իրենց եզրակացությունները կարող են օգնել նաև մարդկանց:
Գիտնականները պնդում են, որ սև շոկալդը հարուստ է ֆլավոնոլներով, որոնք անոթների լայնացման միջոցով մեծացնում են արյան հոսքը: Փոշի կակաոն մոտավորապես 1/3-ով նվազեցնում է լյարդում վնասակար յուղերի թիվը: Այդ յուղերի չափից ավելի պարունակությունը լյարդի ճարպային հիվանդության, դիաբետի կամ բորբոքման մասին է վկայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: