Ռուսաստանում տղամարդը մահացել է Ծնողների օրը` հոր գերեզմանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքի 45-ամյա բնակիչը մահացել է Ծնողների օրը` իր հոր գերեզմանի մոտ: Այս մասին հայտնում է «Курьер. Среда. Бердск» կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` տղամարդն իր մոր հետ այցելել է հոր գերեզման, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն բուժաշխատողներին չի հաջողվել փրկել տղամարդուն:
Ենթադրվում է, որ տղամարդու ինքնազգացողության վատթարացման և մահվան պատճառ են դարձել այդ օրվա հետ կապված զգացողությունները:
Նշվում է, որ տղամարդը տառապել է սրտային սուր անբավարարությունից:
Ծնողների օրը (Радоница) նշվում է Զատկի շաբաթվան հաջորդող երեքշաբթի օրը. ուղղափառներն այցելում են գերեզմանոցներ ու հիշում հանգուցյալներին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



