Փոքրիկ արևադարձային միրգ, որը կարող է երկարացնել կյանքի տևողությունը
ՖՈՏՈԴեռևս հին ժամանակներում մարդկությանը հայտնի է եղել կիվիի օգտակար հատկությունները: Այն ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ կիվին կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը: Այս միրգն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջն ու կիտրոնը:
Կիվիի պարբերաբար օգտագործումը կբարձրացնի օրգանիզմում առկա երջանկության հորմոնների քանակը, որն էլ կնպաստի՝ մշտապես բարձր տրամադրություն ունենալուն: Արեւադարձային այս միրգը կկարգավորի ճնշումը, կնպաստի երիկամների, ստամոքս-աղիքային տրակտի, սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի նորմալ աշխատանքին:
Գիտնականները փորձերի արդյունքում համոզվել են, որ մեկ կիլոգրամ կիվիի օգտագործումը մեկ ամսով ավելացնում է մարդու կյանքի տեւողությունը: Հիշեցնենք նաև, որ կիվին իր մեջ չնչին տոկոս կալորիաներ է պարունակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: