Արեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել. ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել: Այդ մասին, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հոկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված տվյալները:
Մահվան դեպքը սեպտեմբերի 28-ին գրանցվել է Գվինեայում: Բացի այդ, շաբաթվա ընթացքում բացահայտվել է վարակման 46 դեպք՝ ինչպես նոր, այնպես էլ ոչ վաղ անցյալի:
Համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել են եւս 28 հազար 417 բնակիչներ: Ավելի վաղ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



