Ջոուի Բարթոնը խաղադրույքներ կատարելու համար 1.5 տարով հեռացվել է ֆուտբոլից
ՍՊՈՐՏԱնգլիական «Բարնլի»-ի կիսապաշտպան Ջոուի Բարթոնը 18 ամսով հեռացվել է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Նման որոշում է կայացրել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:
Անգլիայի ֆուտբոլը կանոնակարգող մարմինը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ընդունել է խաղադրույքներ կատարելու մեղադրանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2006 թվականի մարտի 26-ից մինչև 2016 թվականի մայիսի 13-ը Ջոուի Բարթոնը տարբեր իրադարձությունների վրա 1260 անգամ խաղադրույք է կատարել, ինչը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոնակարգի խախտում է:
Բարթոնը տուգանվել է նաև 30 հազար ֆունտով և հետագայի համար զգուշացում ստացել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



