Նեպալում ավտոբուսն ընկել է անդունդը, մահացել է 6 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալում ուղեւորատար ավտոբուսին ընկել է անդունդը, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել ավելի քան 20 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kathmandu Post թերթը:
Իրավապահ մարմինների տվյալներով, ավտոբուսը, որում եղել է ավելի քան 40 մարդ, ընկել է 10 մետր բարձրությունից:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը եղել է վարորդը, ով մայրուղու բարդ հատվածում գերազանցել է սահմանված արագությունը:
Վթարի ականատեսները նշել են, որ վարորդը փորձել է հետ բերել ճանապարհին կորսված ժամանակը եւ 6 կմ լեռնային ճանապարհն անցնել 15 րոպեում, որպեսզի տրանսպորտային ընկերությունը ստիպված չլինի տուգանք վճարել նորմատիվային ժամանակը գերազանցելու համար:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



