Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արսեն Ջուլֆալակյանը կյանքի, դստեր ու ներելու մասին

ԼԱՅՖ

Ճանաչված ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը Panorama.am-ի զրուցել է իր կյանքի, մասնագիտության ընտրության, դստեր հետ կապված երազանքների և այլնի  մասին:

Օրը
«Կիրակի օրերը շատ եմ սիրում երկար պառկել, երբ ուզեմ քնել, քնեմ, երբ ուզեմ արթնանալ,արթնանամ... Ամեն օրս փորձում եմ սկսել շատ դրական։  Նախաճաշը պարտադիր է։ Սիրում եմ իմ պատրաստած սուրճը, դրանով էլ սկսվում են դրական լիցքերը: Ակամայից մի միտք կա, որ բոլոր մեզ շրջապատող մարդիկ առողջ լինեն։Իմ ամենաչսիրած բանը լճացումն է, ռեգրեսը տանել չեմ կարողանում իսկ լճացումը շատ մոտ է դրան: Թեկուզ շատ քիչ, բայց սովորում ես ինչ որ բաներ ամեն անգամ, առաջ ես  գնում: Քչով էլ չեմ բավարարվում, ուզում եմ անընդհատ զգալ առաջընթաց, եթե մի օրվա ընթացքում ինչ որ բնագավառում նոր բան չեմ սովորում, համարում եմ օրը ձախողված է:Գոնե մի ֆիլմ պետք է նայեմ, որ ասեմ անօգուտ չանցնի օրս»:

Սպորտին՝ բարև
«Սպորտային աշխարհ մուտք գործել նպաստել է ընտանեկան աուրան, հետո, եթե չսիրեի, դուրս կգայի, բայց հասկացա, որ Հայաստանում դա այն սպորտաձևն է, որով կարող եմ բարձունքների հասնել... սկսել մի գործ՝ նախորոք մտածելով, որ ձախողելու ես, հիմարություն է: Պետք է լուրջ վերաբերվես լուրջ արդյունքներ գրանցելու համար: Իմ դեպքում կար նաև բնածին տաղանդը, աշխատասիրությունը, կար լուրջ մասնագետ՝ հայրս, կողքիս կանգնած: Հետո հասկացա, որ ըմբշամարտը տղամարդ է ձևավորում. եթե տղաները գնում են բանակ տղամարդ դառնալու համար, ես սրա մեջ եմ արդեն 20 տարի: Սովորեցնում է կյանք, ինչ է մարզիկը, ընկերը, հարգանք ես սովորում․ նաև ինքդ քեզ ես սկսում հարգել։ Այդ ամենը կա նաև մյուս սպորտաձևերում, բայց ըմբշամարտում  ընդգծված է»:

Ներելու մասին
«Նայած ինչն եմ ներում: Շատ լուրջ դեպքերում, եթե նույնիսկ ցույց տամ, թե ներել եմ, միևնույնն է մի նստվածք թողնում է: Արարքներ կան, որ չես կարող ներել. ինչպես ներել դավաճանությունը, սուտը.. կարող ես ցույց տալ թե մոռացանք, անցանք բայց մեկ է՝ նստվածքը մնում է. կոտրվում ես»։

Դստեր մասին
«Ես կցանկանամ, որ դստերս սպորտային ընտրությունը լինի կանացի, բայց նաև չեմ ստիպի շարունակել սպորտը, եթե չուզենա: Մի բան, որ պարտադիր ստիպելու եմ՝ լինելու է կրթությունը, մանավանդ լեզուների և տեխնոլոգիաների իմացությունը: Ելնելով ժամանակի պայմաններից՝ մասնագիտական ճիշտ ընտրություն կկատարի: Իսկ երբ տեսնեմ, որ  իմ զավակները հասել են իր բնագավառում մեծ հաջողությունների , դա կլինի իմ ևս մեկ երազանքի իրականցում»:

Մանրամասները՝ Panorama.am-ում:

ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»