Հայրերի օրը դպրոց կանչեցին բոլոր հայրիկներին․ այն, ինչ մտածեց այս միայնակ մայրիկը, անգին է. լուսանկարներ
ՖՈՏՈԱյդ առավոտ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակից Իվետ Վասկեսը որդուն ճանապարհում էր դպրոց։
Ամեն ինչ սովորականի պես էր, միայն կայանատեղիում սովորականից շատ թվով մեքենաներ կային։
Նա որդուն հարցրեց՝ ինչն է պատճառը, վերջինս պատասխանեց, որ Հայրերի օրն է, այդ պատճառով բոլոր հայրիկները եկել են դպրոց՝ երեխաների հետ նախաճաշելու։
Իվետը երեխաներին մենակ է դաստիարակում, այդ պատճառով տղան ոչինչ չէր ասել նրան։ Երեք երեխաների մայրը միանգամից փոխեց ճանապարհը և ուղևորվեց տուն։
Նրա մոտ մի միտք առաջացավ։
«Ես չէի կարող թույլ տալ, որ տղաս միայնակ նախաճաշի։ Գիտեմ՝ երեխաներիս համար հեշտ չէ համադասարանցիներին տեսնել հայրերի հետ, սակայն այդպիսին է կյանքը։ Ես փորձում եմ անել ամեն ինչ, որ երեխաներս ժպտան․․․ Մի՛ քննադատեք ինձ, ես գիտեմ, որ կին եմ, երեխաներս նույնպես»։
Այդ առավոտ բոլորը ի սրտե ծիծաղեցին։ Իսկ ամենակարևորն այն է, որ Իվետի որդին ստիպված չեղավ նստել մենակ։
Այժմ բոլորը գիտեն՝ ինչ հիանալի մայր նա ունի։