Վաշինգտոնը հայտարարել Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում հայտարարվել Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին: ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ եւ կակտիվացնի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Փենյանի կողմից իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի իրականացման դադարեցմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին հայտարարվել Է ամերիկացի սենատորների հետ նրա հատուկ հանդիպումից հետո, տեղեկացնում է BBC-ն:
Արտակարգ հանդիպմանը, որը կայացել Է ապրիլի 26-ին Սպիտակ տանը, մասնակցել են Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:
«ԱՄՆ-ի գործողությունները միտված են Կորեական թերակղզու կայունությանը եւ խաղաղ միջուկազերծմանը»,- ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսի եւ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ անցկացնել այդ նպատակին հասնելու շուրջը: Սական մենք պատրաստ ենք նաեւ պաշտպանել թե՛ մեզ եւ թե՛ մեր դաշնակիցներին»,- ընդգծված Է փաստաթղթում:
Ինչպես նշում Է BBC-ն, ԱՄՆ-ի նոր պլանի հիմնական խնդիրներից մեկը Չինաստանին համոզելն Է՝ ավելի ակտիվ ճնշում գործադրել Փենյանի վրա նրա ծրագրերը սառեցնելու նպատակով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



