«Հրազդան» ՔԿ հիմնարկի դատապարտյալին այցելած ատամնաբույժի մոտից հայտնաբերվել է փոշենման զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



