Երևանի բնակիչն իրեն կարծես սարդոստայնի տակ կամ սարդոստայնի մեջ է զգում
ԲԼՈԳՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի բնակիչն իրեն կարծես սարդոստայնի տակ կամ սարդոստայնի մեջ է զգում: Բակերից, փողոցներից, եթե վերև նայես, ապա կնկատես, որ ամբողջ երկինքն ու չորս կողմը լարանցումներ են՝ թաղամասից թաղամաս, փողոցից փողոց, շենքից շենք, տնից տուն…
Սկսած դեռևս 1990-ականներից, երբ ողջ ազգս էլեկտրիկ ու էլեկտրատեխնիկ էր, ապօրինի ու օրինական լարանցումների հեղինակ, ամբողջ Երևանը դարձրին լարանցումների սարդոստայն, որն առ այսօր կա ու կարծես չի կարգավորվում:
Ժամանակն է, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարները մտածեն նաև այս ուղղությամբ…
Շատ փնթի, անսիստեմ և «կուստարնի» քաշած լարանցումներ են՝ տգեղ, տհաճ և ճնշող…
Նաև վտանգավոր…
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



