Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դա թող մնա անակնկալ». Մոնիկա Ավետիսյանը՝ «Առաջնորդներ»-ի իր կերպարի մասին և ոչ միայն

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ի զրուցակիցը սիրված դերասանուհի Մոնիկա Ավետիսյանն է:

 

- Հեռուստադիտողը Ձեզ ավելի շատ ճանաչեց ու սիրեց «Առաջնորդները» հեռուստասերիալից: Ինչպե՞ս հայտնվեցիք սերիալում:

- Ինձ «Ինդիվիդիում Քասթինգից» էին նկատել, լուսանկարներս տեսել, հավանել էին՝ որպես Արամիկի ընկերուհու կերպար: Ի սկզբանե կերպարս խեղճ պետք է լիներ, բայց այնպես ստացվեց, որ Դիանա Գրիգորյանը, իմ խաղը տեսնելով, ավելի շատ պոտենցիալ նկատեց իմ մեջ ու սկսեց զարգացնել կերպարս:

- Եվ արդյունքում կերպարն ավելի շատ բացասական երանգներով ստացվեց: Հե՞շտ համաձայնեցիք խաղալ այդպես՝ հաշվի առնելով, մեր մեր հասարակության մեջ շատ հաճախ անհատին նույնացնում են իր կերպարի հետ:

- Ինչպես նշեցի, սկզբնական շրջանում ես չգիտեի, թե կերպարս ինչպես է զարգանալու: Առաջին օրը նկարահանման էի գնացել որպես սովորական մատուցողուհի: Մտածեցի, որ իրենց միայն այդ կերպարն է պետք, բայց 2 օր հետո նկարահանումները շարունակվում էին ու այդպես՝ ամիսներ: Ես զգում էի, որ կերպարս գնալով՝ բացասական է դառնում: Ուզել եմ դուրս գալ, բայց, քանի որ ընտրել եմ այս մասնագիտությունը, չէի կարող կիսատ թողնել: Հիմա արդեն կերպարս բարիացել է, նորմալ, մարդկային է դառնում: 

Բացասական մեկնաբանություններ հիմնականում այն մարդկանց կողմից եմ ստանում, ովքեր Յութուբով են հետևում հեռուստասերիալին, բայց իրական կյանքում, երբ ինձ տեսնում են, այդ վատ կերպարով չեն ընդունում: Մի բան էլ հավանում են, ասում են՝ ճիշտ ես անում, Արամիկին տեղն է և այլն: Դե, մարդու վրայից երևում է՝ ինքն իրականում վատն է, թե ոչ, այնպես որ, իրական կյանքում ինձ բացասաբար չեն ընկալում, իսկ եթե 2 բառ են փոխանակում, հասկանում են, որ ես անմիջական եմ, վատը չեմ: ))

- Իսկ, առհասարակ, որպես դերասանուհի՝ Ձեզ համար դրակա՞ն, թե՞ բացասական կերպարներն է ավելի հեշտ կերտել:

- Իմ կարծիքով՝ դերասանի համար կապ չունի՝ կերպարը դրական է, թե բացասական: Ամենակարևորը՝ կոնկրետ ինձ համար, լինի մեծ, թե փոքր դեր, ճիշտ ներկայանալն ու հոգեվիճակի մեջ լիովին մտնելն է:

- Մինչ հեռուստասերիալն ինչո՞վ էիք զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

- Սովորել եմ «Եվրասիա» միջազգային համալսարանում, հետո «Էրասմուս Մունդուս» ծրագրով մեկ տարի սովորել եմ Լեհաստանում՝ հենց Վարշավայում: Արվեստն ինձ միշտ շատ է գրավել: Որոշեցի գրանցվել «Ինդիվիդիում Քասթինգում», այնտեղ փոքրիկ կերպարներում էի խաղում: Հետո առաջարկ ստացա՝ «13» թատերախմբի անդամ դառնալու, այնտեղ սկսեցի Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունում» խաղալ, այնուհետև հյուրախաղեր ունեցանք Մոսկվայում: Կամերային երաժշտական թատրոնում եմ խաղացել մի քանի անգամ: 

Հետո առաջարկ ստացա «Աբելի քույրը» հեռուստասերիալում խաղալու, բայց այնտեղ շատ երկար չմնացի, որովհետև իրենց մոտ փոփոխություններ պետք է լիներ: Ես էլ մի հոգու հետ էի խաղում, ով ասաց, որ չի կարող նոր թիմի հետ աշխատել, ինքը դուրս եկավ, ես էլ ավտոմատ դուրս եկա: 

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ նաև DJ-ի մասնագիտություն ունեք: Մեր իրականության մեջ հաճախ չես հանդիպի: Ինչպե՞ս ստացվեց, որ այդ ուղղությամբ գնացիք: Արդյոք դժվարություններ չե՞ք ունենում:

- Ես DJ-ությամբ սկսել եմ զբաղվել շատ վաղուց: Եթե ասեմ՝ պրոֆեսիոնալ եմ, սուտ կլինի, սիրողական մակարդակով եմ զբաղվում: Երաժշտություն շատ եմ սիրում, առանց երաժշտության չեմ կարող ապրել: Եվ, քանի որ ակտիվ մարդ եմ, սիրում եմ ակտիվ, բայց միաժամանակ ճաշակով երաժշտություն: Գնացել, սովորել եմ, ամբողջ տեխնիկան ունեմ տանը, ինձ համար նվագում եմ: Հետո արդեն սկսեցի առաջարկներ ստանալ՝ ծնունդներին, հարսանիքներին նվագելու համար: 

Այն ժամանակ ուրիշ էր. աղջիկ DJ-ներին վատ ձևով էին նայում, բայց հիմա ժամանակները փոխվել են, ու մեր հասարակության մեջ շատ DJ աղջիկներ կան՝  նույնիսկ ամուսնացած: Ու դա շատ նորմալ է: Ինձ համար ամենակարևորն ունկնդիրներին որակյալ երաժշտություն փոխանցելն է: Դժվարության չեմ հանդիպում, որովհետև սիրով եմ անում: Հնարավոր է՝ նվագելիս մոտենան, առաջարկեն լուսանկարվել, բայց դա միայն հաճելի է:

- Միաժամանակ նաև թատրոնում եք աշխատում: Եթե փորձեք համեմատել, դերասանի համար որտե՞ղ է հնարավորությունն ավելի մեծ՝ իր ունակությունները ցուցադրելու համար:

- Դա շատ հարաբերական է, որովհետև մարդ կա՝ կինոյում է իրեն լավ զգում, մարդ կա՝ թատրոնում: Ես երկուսն էլ սիրում եմ, բայց երկուսն էլ բացարձակապես տարբեր են: Կինոյում սցենարը կարդում ես, փլեյ են տալիս, հետո ինչ-որ բան չեն հավանում, ստոպ, իսկ թատրոնի բեմում ավելի ազատ է, կարող ես իմպրովիզ անել, քեզ ոչ ոք չի կանգնեցնելու, ասի՝ այս կամ այն բառը սխալ ես ասում: Թատրոնում ես ինձ ավելի ազատ եմ զգում, իսկ կինոյում վիճակը կարծես ստաբիլ է, իմպրովիզները քիչ են, ամեն ինչ ռեժիսորի կողմից վերահսկվում է:

- Եվ վերջում, Ձեզնից սպասվող նորություններից խոսենք. համագործակցության նոր առաջարկներ ունե՞ք:

- Այո, ունեմ, բայց դա թող մնա անակնկալ: Մյուս ամիս նորություններ անպայման լինելու են:

 

Մարիամ Նալբանդյան

 

Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին