Ջերմուկի շենքերի եւ փողոցների վերանորոգման նախագծի համար կառավարությունը 40 մլն դրամ կհատկացնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋերմուկի շենքերի ու փողոցների վերանորոգման նախագծի համար կառավարությունը 40 մլն դրամ (շուրջ 82 հազար դոլար) կհատկացնի: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 27-ի նիստում:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ այդ գումարը կհատկացվի 24 շենքերի տանիքների եւ մուտքերի վերանորոգման, ճանապարհների նորոգման, ինչպես նաաեւ քաղաքային զբոսայգիների բարեկարգման աշխատանքների համար:
Նշենք, որ մարզային քաղաքների բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր, Ասիական զարգացման բանկի 50 մլն դոլար վարկային միջոցներով:
Առաջին հինգ քաղաքներն են Վանաձորը, Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիիջանը եւ Աշտարակը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



