Կոստանյանից շատ բարեկամներ են «քաշվել». նա դատել է նաեւ հոր ընկերոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը: Դատախազները չեն զարմանում, որ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը, քանի որ նրա համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի»:
Պարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել եւ դատել է զորամասը լքելու համար: Վերջինս Կոստանյանից «քաշված» միակ բարեկամը չէ: Գլխավոր դատախազը դատել է նաեւ հոր ընկերոջը, հոր ընկերոջ որդուն եւ ուրիշների: Նշենք, որ Տիգրան Խեչոյանը 2 օր առաջ ուշ երեկոյան բերման է ենթարկվել ԱԱԾ, ասում են՝ նա մեծ փողեր է վերցրել ու չի կարողացել գործը գլուխ բերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



