Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել Է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժել:
Բախումը տեղի Է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը ճեղքվածք Է ստացել:
«Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում Է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ:
Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել Է ռուսական «Լիման»-ը, ընթանում Է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում Է, որ այն կենդանիներ Էր փոխադրում:
Գործակալությունը, հղում անելով GAC տրանսպորտային ընկերությանը, նշում Է, որ բախումը տեղի Է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



