Աշտարակի խճուղում Ford-ը շրջվել է ձորն ու ամբողջությամբ այրվել (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 6-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան կողաշրջվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 համարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվելով ձորը՝ այրվել:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել՝ 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ:


1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



