Էրդողանը Բրյուսելում մնացել է վերելակի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անվտանգության աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով մնացել է վերելակում: Վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարան ի նախագահ Մարտին Շուլցի հետ Էրդողանի հանդիպումից հետո:
Էրդողանի և Շուլցի հետ վերելակ են մտել նաև թիկնապահները, ինչի հետևանքով վերելակի դռները չեն փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին է դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Թուրքիայի նախագահի այս նկատողությունից հետո թիկնապահներից մեկը դուրս է եկել, սակայն վերելակը շարունակել է ազդանշաններ արձակել: Միայն բավական ժամանակ անց վերելակը բնականոն շարունակել է աշխատել:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



