Աֆղանստանում տարեսկզբից մինչեւ հիմա զոհվել ու վիրավորվել է ավելի քան երկու հազար մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում տարեսկզբից մինչեւ հիմա զոհվել է 715 ու վիրավորվել 1466 մարդ, հայտնում են այդ երկրում ՄԱԿ-ի առաքելությունից։
Տուժածների ընդհանուր թիվը չորս տոկոսով քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այդուհանդերձ, Առաքելության ղեկավար Տադամիչի Յամամոտոյի խոսքով, խաղաղ բնակիչներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ կառավարական զորքերի ու ծայրահեղականների միջեւ բախումների պատճառով։
Ամենամեծաքանակ զոհերը Քաբուլում ու դրա շրջակայքում են, որտեղ տարեսկզբից մինչեւ հիմա մի քանի խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Մարդիկ նաեւ մահանում են ու վիրավորվում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթելու հետեւանքով ։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



