Իրանը հաստատել է 9 սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը հաստատել է 9 սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը։ ԻՐՆԱ-ի փոխանցմամբ Զախեդան նահանգի դատախազ Ալի Մովահեդի Ռադը հաստատել է, որ Իրանի հարավ-արեւելյան տարածքում զինյալների կրակոցներից 9 իրանցի սահմանապահ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։
Ըստ աղբյուրի՝ նրանք սպանվել են Միրիավ քաղաքում պարեկության ժամանակ։ Նա նշել է, որ ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել Պակիստանի տարածքում
Միրիավեն Զախեդանի մայրաքաղաքից 75 կմ արեւելք է գտնվում։ Դա Իրանի ու Պակիստանի միջեւ գլխավոր ավտոճանապարհային անցումն է։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



