Ջոն Քենեդիի օրագիրը աճուրդում վաճառվել է ավելի քան 700 հազար դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋոն Քենեդիի օրագիրը, որտեղ նա Հիտլերին առասպել է անվանում, Բոսթոնում աճուրդում վաճառվել է 718 750 դոլարով, հայտնել է Newsru-ն։
Օրագիրը ձեռք է բերել ամերիկացի Ջոզեֆ Ալսոլը ՝ անձնական հավաքածուի համար։ Վերջնական արժեքը զգալիորեն գերազանցել է սկզբնական արժեքը՝ 200 հազար դոլարը։
61 էջանոց օրագիրը ներառում է ձեռագիր ու տպագրված էջեր, այն 1945-ին է գրել 28-ամյա Քենեդին, որը այն ժամանակ լրագրող էր աշխատում։
«Այս բացառիկ օրագիրը լույս է սփռում Ջոն Քենեդիի քիչ հայտնի կողմերի վրա ու հաստատում ամերիկացիների տեսակետներն այն մասին, որ նա եղել է ամերիկյան պատմության ամենահմուտ, խելացի ու խորաթափանց ռազմական հրամանատարներից մեկը»,- մեջբերում է CNN –ը աճուրդի ներկայացուցիչ Բոբի Լիվինգսթոնին։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



