ԵԽԽՎ-ի բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել Է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված Է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
«ԵԽԽՎ-ի բյուրոն Ստրասբուրգում ապրիլի 28-ին կայացած հանդիպմանը որոշում Է ընդունել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնել Վեհաժողովի նախագահի պաշտոնում»,-նշվում Է փաստաթղթի տեքստում:
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդի կենտրոնակայանի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ԵԽԽՎ-ի բյուրոն աշխատանք Է սկսել Է Պեդրո Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգի վրա:
«Գործընթացն սկսված Է: Մոտ ժամանակներս սպասվում Է Ագրամունտի ելույթը»,-ասել Է նա: ՏԱՍՍ-ի մեկ այլ զրուցակից նշել Է, որ «որեւիցե եզրակացություն անելը վաղաժամ Է, քանի որ Վեհաժողովի նստաշրջանը դեռեւս չի ավարտվել»:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



