Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լճի մակարդակը ապրիլի վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 6 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 6 սանտիմետրով բարձր՝ մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ ապրիլ ամսի առաջին 27 օրում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 19 միլիոն 192 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ելքերի որոշակի ավելացմամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



