Կանանց՝ կարիերայի հասնելու դժվարության հիմնական պատճառները
ՖՈՏՈԳիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ իրականում կանայք կարիերա են ստեղծում ավելի դանդաղ, քան տղամարդիկ:
Ինչպես հայտնում է The Independent-ը, մասնագետները վերլուծել են տարբեր ոլորտներում մեծ հաջողություններ հասած մի քանի հազար կնոջ պատմությունները: Նրանք եկել են այն եզրակացության, որ տղամարդկանցից ավելի ուշ կարիերա ստեղծելու հիմնական պատճառը հղիություններն են:
Քանի դեռ կանայք երեխաներ են լույս աշխարհ բերում և ստիպված նստում են տանը, երեխա պահում ու մեծացնում, տղամարդիկ շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները ու առաջգնում իրենց կարիերայում:
Իսկ ահա որոշ ժամանակ անց՝ աշխատանքի դուրս գալուց հետո, կանանց մեծ ժամանակ է հարկավոր կրկին հունի մեջ մտնելու և բաց թողածը լրացնելու ու հետ բերելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: