Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓաստաբան Տիգրան Աթանեսյանի ահազանգի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՔՕ 118-րդ (ծեծ) հոդվածի հականիշներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տիգրան Աթանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ապրիլի 27-ին փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը այցելել են նրա գրասենյակ, որտեղ են տեղի ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք:
Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաև Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը և Արսեն Հարությունյանը՝ պնդելով, որ վիճաբանությունը սկսել է Տիգրան Աթանեսյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



