Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են բուհի եւ Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման փոխգործակցությունը, հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջեւ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



