Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պարուհին պետք է ունենա նաեւ դերասանի վարպետության գիտելիքներ. Արմինե Մանուկյանը՝ երկու մասնագիտությունների մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի, պարուհի Արմինե Մանուկյանը, ում այժմ տեսնում ենք «Կայարան» հեռուստասերիալում: Զրույցի սկզբում Արմինեն պատմեց այն ճանապարհի մասին, որը նրան բերեց հեռուստատեսութուն.

«Սովորաբար բոլորի մոտ էլ այդպես է լինում, մեկ անգամ նկարահանվում ես եւ եթե համոզիչ ես լինում, առաջարկները հաջորդում են միմյանց: Հետաքրքրականն այն է, որ երբեք քասթինգների չեմ մասնակցել, ինձ գտել են, ինչի համար շատ ուրախ եմ: Տարիներ առաջ, նկարահանվեցի տեսահոլովակում, որից հետո հրավեր ստացա առաջին անգամ նկարահանվել «Եզրագծից այն կողմ» սերիալում, դրան հաջորդեց «Քույրը» հեռուստասերիալը, որից հետո դադար վերցրի, քանի որ աշխատանքներս շատ էին ու չէի հասցնում, դե իսկ նախորդ տարի հրավեր ստացա «Կայարան» հեռուստասերիալում նկարահանվել ու որոշեցի համաձայնվել»,- պատմեց Արմինեն:

Երիտասարդ դերասանուհին առաջին մասնագիտությամբ պարուհի է.

«Սովորել եմ Պարարվեստի պետական քոլեջի «Բալետի» բաժնում, ապա ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» ֆակուլտետը, որին զուգահեռ սկսեցի աշխատել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի պարուհի, ի դեպ՝ այստեղ պատիվ ունեմ աշխատելու մինչ օրս, եւ ուախությամբ պետք է ասեմ, որ ի հակառակ շատերի կարծիքների` մենք ունենք հրաշալի ներկայացումներ, որոնց ժամանակ դահլիճները միշտ լեփ-լեցուն են: Շատ հաճելի փաստ է, որ այսօր մարդիկ նախընտրում են իրենց երեկոներն անցկացնել՝ բալետ դիտելով»,- պատմեց Արմինե Մանուկյանը:

Ի դեպ՝ արդեն երկար ժամանակ է, ինչ Արմինեն ղեկավարում է «Արման Հովհաննիսյան փրոդաքշենի» պարային մասը:

Հարցին, թե երկու մասնագիտություններից երիտասարդ արտիստուհին ո՞ր մեկին է նախապատվություն տալիս, պատասխանեց.

«Պարուհին պետք է ունենա նաեւ դերասանի վարպետության գիտելիքներ: Այսինքն՝ պարն ուսումնասիրելով՝ ես սովորել եմ նաեւ դերասանի մասնագիտությունը: Պարում եմ դեռ վեց տաեկանից, բայց դերասանուհու մասնագիտությունը եւս ինձ շատ հոգեհարազատ է: Ես կարողանում եմ ինքնադրսեւորվել տեսախցիկի առաջ, իսկ դրան օգնել է այն հանգաանքը, որ հատկապես բալետի պարողը առանց խոսքի՝ միայն շարժումների ու ժեստերի լեզվով բեմում խաղ է ցույց տալիս: Պարն ինձ օգնել է միշտ, դրա համար այժմ երկու աշխատանքներն էլ շատ հաճույքով եմ անում ու չեմ տարանջատում»:

Թեեւ Արմինեն հիմնականում դրական կերպարներով է հանդես եկել, բայց, իր խոսքով, պատրաստ է նաեւ բացասական դերով ներկայանալ.

«Կոնկրետ հիմա կերտում եմ մի հերոսուհու, ով սկզբում հավատարիմ էր ընկերուհուն, բայց հետո դավաճանեց նրան՝ տիրանալով ընկերուհու սիրելի տղամարդուն: Ես պատրաստ եմ կերտել յուրաքանչյուր դեր, անգամ բացասական, քանի որ ինձ հետաքրքիր է տարբեր բնավորություններ վերարտադրել»,- նշեց նա:

Մեր նկատառմանը՝ դերասանուհին իր հերոսուհիներին արդյոք փոխանցում է իր բնավորության գծերը, թե նրանք որեւէ կերպ կապ չունեն Արմինե Մանուկյանի հետ, պատասխանեց.

«Չէ, ավելի շատ նրանք կապ չունեն ինձ հետ: Իրականում ես ավելի ակտիվ եմ իմ էությամբ, կյանքով լի, ընկերասեր, չեմ սիրում իմ մասին խոսել, բայց ընկերներս ասում են, որ իմ ներկայությունը իրենց ուրախություն է պատճառում: Ես միշտ ժպտում եմ, դրա համար էլ, երբեմն, երբ տխրում եմ, այն շատ ակնհայտ է երեւում, մարդիկ անմիջապես արձագանքում են՝ ասելով, որ ժպիտս պակասել է»:

Հարցին, թե իր խաղում դերասանուհին նշանակություն տալի՞ս է արդոյք հանրային կարծիքին, թե առաջնորդվում է մասնագետների խորհուրդներով, պատասխանեց.

«Իհարկե, ինձ համար մեծ նշանակություն ունի հանրային կարծիքը, որովհետեւ նրանք են նույն այդ ֆիլմերը դիտողները, միաժամանակ նաեւ մեծ ուշադրություն եմ տալիս մասնագիտական կարծիքներին, բայց յուրաքանչյուր հարցում վերջնական որոշում կայացնում եմ՝ լսելով սրտիս ձայնին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը Չինաստան