Աֆղանստանում ԱՄՆ զինվորների հատուկ գործողությունների արդյունքում ԻՊ-ի 35 գրոհային է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ Աֆղանսատանի Նանգարհար նահանգում ամերիկացի զինծառայողների հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 35 գրոհային է ոչնչացվել:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, հատուկ գործողություններն իրականացվել են Աֆղանստանում ԻՊ-ի ղեկավար Աբդուլա Հասիբին ոչնչացնելու նպատակով:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` ռազմական գործողությունների ժամանակ երկու ամերիկացի հատուկջոկատային է զոհվել: Դա տեղի է ունեցել կամ աֆղան դաշնակիցների կամ ԱՄՆ զինվորականների կողմից սխալմամբ բացված կրակի պատճառով:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր Եմենում «Ալ-Կաիդայի» ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



