Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանի որդին փախել է Իտալիա` սպասելու Թուրքիայում անցկացվելիք ընտրությունների արդյունքներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, ում անունը հոլովվել էր դեռեւս 2013 թվականի վերջին այդ երկիրը ցնցած միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սկանդալում, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընտանիքով Թուրքիայից հեռացել է Իտալիա:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած տեղեկություններով` Բիլալ Էրդողանը Իտալիա է մեկնել John Hopkins համլասարանի Բոլոնիայի կենտրոնում ավելի վաղ տարիներին սառեցրած դոկտորական աշխատանքը շարունակելու համար:

Թերթին այդ մասին հայտնած աղբյուրների համաձայն` Բիլալ Էրդողանի Իտալիա հեռանալը կապվում է հունիսյան խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կրած պարտության հետ, ինչի արդյունքում ԱԶԿ-ին չի հաջողվել եւս 4 տարով պահպանել միակուսակցական համակարգը, իսկ սա նշանակում է, որ վտանգվել է նաեւ նրա հոր` Թայիփ Էրդողանի` Թուրքիան նախագահական համակարգով երկրի վերածելու ջանքերը: Բիլալ Էրդողանին եւ նրա ընտանիքին Իտալիայում մեծ թվով թիկնապահներ են հսկում:

Թերթին հայտնի է դարձել, որ Բիլալ Էրդողանը դոկտորական թեզը John Hopkins միջազգային հարաբերությունների դպրոցի` SAIS-ի Բոլոնիայի կենտրոնում սկսել է դեռեւս 2007 թվականին` «Եվրոպացի մուսուլմաններ» թեմայով, սակայն, հետագայում այն փոխել է «Տնտեսական զարգացման տարածաշրջանային տարբերությունների կարեւորությունը» թեմայի: Դրանից հետո նա առանց ավարտելու թեզը վերադարձել էր Թուրքիա եւ զբաղվել խոշոր բիզնեսով:

Թերթին հայտնի է դարձել, որ Իտալիայում Բիլալ Էրդողանի Բոլոնիայում գրանցման հասցեն Via Luzzo-ում է, սակայն, իրականում նա բնակվում է Բոլոնիայից գնացքով կես ժամ հեռավորության վրա գտնվող Մոդենա քաղաքի Campogalliano թաղամասում:

Հետաքրքիր է, որ Թուրքիայում քաղաքական բացահայտումներով հայտնի Ֆուաթ Ավնի կեղծանունով Twitter-ի գաղտնի օգտատերը հայտնել է, թե կանխազգալով, որ կարող է նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում եւս հաջողություն չունենալ, Էրդողանը Բիլալին միլիարդավոր դոլարներով եւ զինված թիկնապահներով հեռացրել է Թուրքիայից:

«Այնպես է ծրագրված, որ Բիլալը Իտալիայում երկար է մնալու եւ հնարավոր է` հյուրընկալի նաեւ Էրդողանների ընտանիքի մյուս անդամներին: Բիլալին հնարավորություն է ընձեռվել Իտալիայից կառավարել Շվեյցարիայում եւ այլ երկրներում Էրդողանի ունեցած միլիարադավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները»,- գրառել է Ֆուաթ Ավնին:

Նա նաեւ նշել է, որ Բիլալին Թուրքիայից հեռացնելու ծրագիրը մշակվել է` վախենալով այն բանից, որ հնարավոր է ԱԶԿ-ն պարտություն կրի նոյեմբերի 1-ի ընտրություններում:

«Բիլալ Էրդողանը Իտալիայում կմնա մինչեւ ընտրություններ, իսկ ընտրություններից հետո նրա Թուրքիա վերադարձը կորոշվի ըստ իրավիճակի»,- գրել է Ֆուաթ Ավնին:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

«Ջումհուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայից հեռացել է նաեւ այդ կոռուպցիոն սկանդալի մասնակից գործարար Ռզա Սառաֆը, ում անվան հետ են կապվում Էրդողանի զավակների եւ թուրքական կառավարության մի քանի նախարարների հարյուր միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործողությունները:

 

2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր Ավետիսյան