Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Ռուսաստանի հայ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հուլիսի 28-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



