Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ապրիլի 28-ին հանդիպեց Լիբանանի արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվեց համապատասխան փաստաթղթերի համաձայնեցումն ու ստորագրումը։
Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի բարեփոխումներին, դատական իշխանությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։
Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման միջազգային իրավական խնդիրների շուրջ։
Նախարար Սալիմ Ժրեյսատին ցանկություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



