Հնարավոր է, որ կարտոֆիլի բերքը թանկանա. Բերբերյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏեղացող անձրևների հետևանքով հնարավոր է, որ մի քանի օրից կարտոֆիլի գները 10-15%-ով ավելանան: Նման դիտարկում հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն արեց Հայկական ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:
«65 օր տևած երաշտի պատճառով կարտոֆիլի պալարները չմեծացան, իսկ ակնկալվող բերք չստացվեց: Կա մի ուրիշ վտանգ ևս, հնարավոր է, որ որոշ ցածր գոտիներում, որտեղ պահպանվեց 35°C շոգը, կարտոֆիլը, որպես սերմ հնարավոր չի լինի օգտագործել»,- հավելեց Բերբերյանը` գյուղացիներին հորդորելով պատահական տեղական տնկանյութեր ձեռք չբերել, որպեսզի երաշխավորված բերք ունենան:
Խոսելով այս տարվա պտուղների բերքատվության ընդհանուր ցուցանիշի մասին` Բերբերյանը նշեց, որ այս տարի ըդհանուր առմամբ հաջող բերքատվություն է գրանցվել:
«Բանջարեղենն էլ միջին մակարդակի բերքատվություն ուներ, իսկ լոլիկի արտադրությունը շատ վատ վիճակում էր, մենք տոմատ արտահանող երկրից դարձել ենք տոմատ ներկրող երկիր»,- նշեց նա: