Մաստակ ծամելն օգտակար է մտավոր աշխատանք կատարելու ժամանակ
ՖՈՏՈԲրիտանացի գիտնականները մի շատ հետաքրքիր գիտափորձ են անցկացրել, որի արդյունքում բացահայտել են, որ մաստակ ծամելը խթանում է ուղեղի աշխատանքը եւ լավացնում կարճաժամկետ հիշողությունը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, ուսումնասիրությանը մասնակցել են 38 հոգի, ովքեր 30 րոպե լսել են թվերի ցանկ եւ որոշել զույգի եւ կենտի հաջորդականությունը: Կամավորների կեսը խնդրի իրականացման ընթացքում պետք է ծամոն ծամեր: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծամոն ծամողները խնդիրը կատարել են մյուսներից ավելի արագ:

Գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ ծամելը խթանում է ուղեղի որոշ հատվածների աշխատանքը: Այն օգնում է կենտրոնանալ խնդիրների վրա, որոնք տեւական ժամանակ մշտական ուշադրություն են պահանջում:
Նյութի հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



