Տավուշում ցրտահարությունից վնասվել են մրգատու ծաղկած ծառերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում ապրիլի 27-ին տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվել են մրգատու ծաղկած ծառերը, կարտոֆիլը եւ բանջարանաբոստանային կուլտուրաները:
NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 29-ին, Տավուշի մարզի Դեղձավանի համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում մեծ վնաս է կրել կարտոֆիլը, ծաղկած դեղձենին:
«15-20 տոկոս է վնասը, նաեւ կարալյոկը, կարտոֆիլը, սալորը եւ բանջարանաբոստանային կուլտուրան է վնասվել ցրտահարությունից: Այս պահին եղանակը լավ է, այսպիսի բան դեռ չէր եղել այս սեզոնին»,-ասաց նա:
Վնասներ են կրել նաեւ Հաղթանակ, Արճիս, Աչաջուր, Պտղավան համայնքների մրգատու ծաղկած ծառերը եւ կարտոֆիլը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



