Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի նավը ճապոնական Սասեբո ռազմածովային բազա է մտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ՌԾՈՒ-ի «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր դեսանտային նավը ճապոնական Կյուսյու կղզու Սասեբո ռազմածովային բազայի նավահանգիստ է մտել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ավելի ուշ նավը մասնակցելու է Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային առաջին համատեղ զորավարժություններին:
Ճապոնիայի Ինքնապաշտպանական ուժերի հայտարարության համաձայն՝ զորավարժությունները «կազմակերպվել են՝ երկրների միջեւ վստահության եւ համագործակցության խորացման նպատակով»:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ զորավարժությունները նախապատրաստվում են Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին: Մասնավորապես, Հյուսիսային Կորեան շաբաթ հերթական հրթիռային փորձարկումն է անցկացրել, որն ավարտվել է հրթիռի պայթյունով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



