Երեւանի էլիտար շենքերից մեկում հրազենային վնասվածքով 49-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կենտրոնական բաժին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի էլիտար շենքերից մեկի միջանցքի պատշգամբի մոտ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանները՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Պարզվում է տղամարդու ինքնությունը եւ դեպքի հանգամանքները:
Ըստ shamshyan.com-ի՝ մահացածը 49 տարեկան Սամվել Ա.-ն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



