Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իվանկա Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նեպոտիզմ (ընտանեվարություն) է կոչել փաստը, որ Իվանկա Թրամփը հոր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն է:
«Ինձ համար նման բաները տարօրինակ են: Օրինակ՝ նրա դստեր (Իվանկա Թրամփի) այցը Գերմանիա ներկայացվեց համաշխարհային մասշտաբի իրադարձություն, մինչդեռ քաղաքականության, ընտանիքի եւ բիզնեսի միախառնումը նեպոտիզմ է հիշեցնում եւ այստեղ անհնար կլիներ»,- նշել է նա:
«Ինձ միշտ անհանգստացրել է, երբ ընտանիքի անդամները, որոնք ընտրված չեն, հանկարծ սկսում են ներկայացնել պետությունն ու նրանց հետ վարվում են գրեթե այնպես, ասես նրանք թագավորական ընտանիքի անդամներ են»,- Funke մեդիախմբին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



