Մաուրո Գևգեոզյանը դուբլի հեղինակ է դարձել
ՍՊՈՐՏԱրգենտինայի առաջնության 22-րդ տուրում «Տեմպերլեյը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռասինգին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Տեմպերլեյի» կազմում երկու գոլ է հեղինակել հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 2-րդ և 85-րդ րոպեներին:
Գևգեոզյանը փոխարինվել է 88-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Տեմպերլեյը» վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստն իր թիմի կազմում Արգենտինայի առաջնության 8 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



