Մեքսիկայում 44-ամյա դարպասապահը 93-րդ րոպեին գոլ է խփել և փրկել իր թիմին պարտությունից
ՍՊՈՐՏՄեքսիկայի առաջնության 16-րդ տուրում «Պաչուկան» «Կրուս Ասուլի» հետ խաղի ավելացված ժամանակում փրկվել է պարտությունից:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
90+3-րդ րոպեին, երբ հաշիվը 2:1 է եղել հյուրերի օգտին, «Պաչուկան» անկյունայինի իրավունք է վաստակել: Տանտերերի 44-ամյա դարպասապահ Օսկար Պերես Ռոխասը եկել է մրցակցի տուգանային հրապարակ և հավասարեցրել է հաշիվը՝ գլխով կատարած հարվածով գնդակն ուղարկելով դարպասը:
«Պաչուկան», վաստակելով 21 միավոր, զբաղեցնում է Մեքսիկայի առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Կրուս Ասուլը», որն իր ակտիվում 18 միավոր ունի, ընթանում է 13-րդ հորիզոնականում:
Ընդհանուր առմամբ մրցաշարին 18 թիմ է մասնակցում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



