Ամերիկյան Սիեթլ ակումբը փրկվել է պարտությունից՝ 13 րոպեում 3 գոլ խփելով
ՍՊՈՐՏ«Սիեթլ Սաունդերսը» ամերիկյան ֆուտբոլի Բարձրագույն լիգայի (MLS) հերթական տուրում հիանալի քամբեքի է հասել՝ «Նյու-Ինգլենդ Ռեվոլուշնի» հետ խաղում:
Մինչև հանդիպման 75-րդ րոպեն Մասաչուսեթսը ներկայացնող թիմը հաշվի մեջ առաջ է եղել 3:0 հաշվով, բայց ձեռքից բաց է թողել հաղթանակը՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը:
Առաջին խաղակեսում «Նյու-Ինգլենդի» կազմում գոլեր են հեղինակել Դայգո Կոբայասին և Խուան Ագուդելոն, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Ագուդելոն դուբլ է ձևակերպել: Բայց «Սիեթլը» չի ընկճվել և 75-ից 88-րդ րոպեների ընթացքում 3 գոլ է հեղինակել. աչքի են ընկել Նիկոլաս Լոդեյրոն, Ուիլ Բրուինը և Օսվալդո Ալոնսոն:
Արդյունքում խաղն ավարտվել է 3:3 հաշվով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



