Ավելի քան 100 ահաբեկիչ իրենց ընտանիքներով արդեն լքել են սիրիական Հոմսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 100 իսլամիստ ահաբեկիչ իրենց ընտանքիքների հետ միասին լքել են սիրիական Հոմս քաղաքը, գրում է russian.rt.com-ը` հղում անելով սիրիական SANA գործակալությանը:
Ներկա պահին Հոմսի Ալ Վաեր թաղամասն արդեն լքել է ընդհանուր թվով մոտ 350 մարդ: Մարդկանց դուրս բերման գործողությունն իրականացվել է սիրիական կարմիր մահիկի, Սիրիայի ՆԳՆ ներկայացուցիչների ու ռուսական ռազմական ոստիկանության անդամների անմիջական հսկողության տակ:
Նշենք, որ այս թաղամասը վերջինն էր Հոմսում, որտեղ շարունակում էին ծպտված մնալ զինված գրոհայիններ: Զինյալներին ու նրանց ընտանիքներին դուրս բերելու գործողության ավարտից հետո Հոմսը կհամալրի այն սիրիական քաղաքների շարքը, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ սիրիական բանակի ձեռքում է:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



