Ուկրաինայում մահացել է բանաստեղծ Բորիս Օլեյնիկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ82 տարեկանում կյանքից հեռացել է ուկրաինացի բանաստեղծ եւ քաղաքական գործիչ Բորիս Օլեյնիկը: Այս մասին ապրիլի 30-ին Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Միխայիլ Մասլին, գրում է Lenta.ru-ն:
Բանաստեղծը մահացել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, Ա. Ա. Շալիմովի անվան վիրաբուժության եւ փոխպատվաստման ինստիտուտում` երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:
Բանաստեղծի հարազատներին ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Բորիս Օլեյնիկը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին, Ուկրաինայում: Նրա առաջին բանաստեղծությունները հրապարակվել են 1948 թվականին: Իր կյանքի ընթացքում Օլեյնիկը գրել է ավելի քան 40 գիրք եւ ավելի քան 50 երգ` հայտնի կոմպոզիտորների հետ համագործակցելով:
2005 թվականին Բորիս Օլեյնիկին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



