«ԿռԱԶ» բեռնատարը Զովունիում գազատար է վնասել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 393 UL 65 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) բախվել է վերգետնյա գազատար խողովակին, որից մի հատված (7 գմ) պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ միասին կատարել են վթարավերականգնողական աշխատանքներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



