Ստամբուլում բախումներ են եղել մայիսմեկյան երթի մասնակիցների ու ոստիկանների միջև. կան ձերբակալվածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցները հանդիպել են ոստիկանների խիստ հակազդեցությանը։ Թաքսիմում և Բեշիքթաշում ոստիկանների և ակտիվիստների միջև բախումներ են գրանցվել, կա երկու ձերբակալված, գրում է «Ակօսը»:
Ստամբուլի տարածքում շուրջ 30.000 ոստիկան փակել է տարբեր պողոտաներ և փողոցներ` մայիսմեկյան երթի իրականացումը թույլ չտալու համար: Հայտնի է, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանը մայիսի 1-ի երթի անցկացման վերաբերյալ արգելք է սահմանել:
Ստամբուլի Թաքսիմի հրապարակ, Բաքըրքյոյի հրապարակ, Դոլմաբահչե հրապարակ, ինչպես նաև Քադըքյոյ, Մեջիդեքյոյ, Սարաչհանե շրջանների մի շարք պողոտաներ մուտքը թույլատրվում է միայն խուզարկությամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



