Դիեգո Մարադոնայի ընկերուհին կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ընկերուհի Ռոսիո Օլիվան կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով,- հաղորդում է Goal.com-ը:
Դա տեղի է ունեցել Արգենտինայի կանանց երկրորդ դիվիզիոնի «Էկսկուրսիոնիստասի» և «Կամիոներոսի» միջև խաղում: Օլիվան բացել է հանդիպման հաշիվը, իսկ իր թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 1986 թվականի առաջնության քառորդ եզրափակչի` Անգլիայի հետ խաղում Մարադոնան գոլի հեղինակ էր դարձել ձեռքով: Մրցավարը չէր նկատել դա և հաշվել էր այն: Այդ խաղում Արգենտինան հաղթել էր 2:1 հաշվով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



