Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը 500 հազար բարելով կավելացնի նավթի արդյունահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատժամիջոցների վերացումից մի քանի ամիս անց Իրանը կկարողանա 500 հազար բարելով ավելացնել նավթի արդյունահանումը։ Այս մասին Oil and Money համաժողովի միջանցքներում լրագրողներին հայտնել է Նավթի նախարարությանը կից Իրանական վերստուգիչ կոմիտեի նախագահ Մեհդի Հոսեյնին։
«Երբ պատժամիջոցները հանվեն, մի քանի ամիս անց մենք կկարողանանք օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի արդյունահանումը», - ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հոսեյնին ենթադրել է, թե նավթի արդյունահանումն օրական 1 միլիոն բարելով ավելացնելը «մոտ մեկ տարի» կպահանջի։ «Կարծում եմ, որ հունվարին պատժամիջոցները կհանվեն։ Պատժամիջոցային կառուցվածքն այլեւս չի գործում»։
Մինչեւ ատոմային ծրագիր ստեղծելու հետեւանքով Թեհրանի դեմ ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը, Իրանում նավթի արդյունահանումն օրական մոտ 4,1 միլիոն բարել էր կազմում։ Դրանից օրական 2,5 միլիոն բարելն արտահանվում էր։
Որոշ գնահատականների համաձայն, ներկայումս Իրանն օրական 2,8 միլիոն բարել նավթ է արդյունահանում։



