Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանական խնձորի ոդիսականը

ԲԼՈԳ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանյան ԶԼՄ-ները մեկ շաբաթից ավել է՝ անդրադառնում են որոշ դավաճանների կողմից Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորի պատմությանը։ Թե ինչ վտանգներ է այն իր մեջ պարունակում, արդեն բավական գրվել և մեկնաբանվել է։ Անդրադառնալով ադրբեջանական խնձորի ներկրմանը՝ ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ այն մաքսանենգ ճանապարհով է ներկվել։ Այսինքն՝ ՀՀ ԱԱԾ-ն արդեն տեղյակ է, թե որ մաքսակետից է այն ներկրվել Հայաստան, եթե ԱԱԾ-ն արդեն այդպիսի որակավորումներ է տալիս, այսինքն՝ դա կոնտրաբանդա է։ ՀՀ-ն ունի 5 ցամաքային մաքսակետեր՝ Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի, Այրում և 2 օդային՝ «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայաններ։ Օդանավակայաններով հաստատ չէին ներկրի։ Մնում են ցամաքայինները։ Այստեղից դուրս ենք հանում Այրումի մաքսակետը, քանի որ ռուսների կողմից վերահսկվող երկաթուղով մեր տեղացի դավաճաններն այդպիսի բեռներ չէին ներկրի։ Մնում են ցամաքայինները։ Ես համոզված եմ, որ այդ խնձորը ներկրվել է Վրաստանի տարածքով։ Ու հիմա ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե կոնկրետ որ մաքսակետով է այդ ապրանքը ներկրվել Հայաստան։ Այդ ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։ Մաքսատան ոչ մի ղեկավար այդպիսի հանցագործություններն իրենց վրա չեն վերցնի և մեծ հաճույքով կբացահայտեն այն «հերոսին» կամ «հերոսներին», ով կամ ովքեր հովանավորում են մեզ թշնամի համարողին։ Հետաքրքիր է, թե ինչով է զբաղված ՊԵԿ-ի ենթակայության տակ գտնվող Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, որը և պետք է պայքարի այսպիսի ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ դեմ։
Որոշ տկարամիտներ էլ բարբաջում են, որ ՀՀ-ում օրենք չկա, որով արգելվում է Ադրբեջանից ապրանքներ ներկրել։ Սույն զազրախոսները չգիտեն, որ կան բարոյական օրենքներ, և շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք հենց այդ նույն բարոյական օրենքներով։ Իսկ այդ բարոյական օրենքներից ելնելով՝ կարելի է ասել, որ այն երկրից, որն ընդամենը մեկ տարի առաջ հարձակվեց Արցախի վրա և դարձավ 100-ից ավել հայ զինծառայողների մահվան պատճառ, որը հայերին սպանողներին հռչակում է ազգային հերոս, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի, Ադրբեջանի հետ առևտուր անողները ստահակ դավաճաններ են։
Հ.Գ. Այսօր ազերիներից խնձոր գնողը վաղը ազերիներին կվաճառի մեր Հայրենիքը։
Ի դեպ՝ ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել են, որ ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական։ Հասկանալի է, որ այն պետք է լիներ անօրինական։ Ծիծաղելի կլիներ, եթե օրինական եղանակով որևէ մեկը ադրբեջանական խնձոր ներկրեր Հայաստան։ Ավելի ճիշտ կլիներ՝ ասեին, որ ամեն ինչ անում են, որ թաքցնեն այս գործարքի հետևում կանգնած «շնաձկներին» և հասարակության պահանջը բավարարելու համար պատժեն մի քանի «կիլկիների»։
Այդպիսով և՛ ոչխարները ողջ կմնան, և՛ գայլերը՝ կուշտ։

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց